Փաշինյան․Չի բացառվում, որ հակահեղափոխությանն ընդդիմադիր ուժեր փորձեն միանալ

Փաշինյան․Չի բացառվում, որ հակահեղափոխությանն ընդդիմադիր ուժեր փորձեն միանալ

PanARMENIAN.Net - Թեև մայիսի 8-ին վարչապետի ընտրություններին ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններ հնչել են, մինչև ընտրության փաստը չարձանագվի, վերջնական արդյունքի մասին խոսել վաղ է։

Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութոււմ։

Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ ՀՅԴ-ն ասել էր, թե կողմ է քվեարկելու, սակայն պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել էր շեղվել ֆրակցիայի որոշումից։

«Չեմ բացառում, որ ինչ-ինչ դրդապատճառներով ընդդիմադիր ուժեր էլ փորձեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացին, ու մենք պետք է պատրաստ լինենք շատ արագ գործենք մեր հաղթանակն ամրագրելու համար», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ պրոցեսի ճնապարհին կանգնած ցանկացած ուժ «ոչնչացվելու և ինքնաոչնչացվելու է»։

«Ցանկացած պահին կարող է իրավիճակ փոխվել ու պիտի պատրաստ լինենք ամրագրել մեր հաղթանակը», - նշել է Փաշինյանն, ասելով, որ «հակահեղափոխությունը քնած չէ»։

«Չի բացառվում, որ ցանկացած պահին կոչ անենք ձեզ դուրս գալ փողոց ու շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը և այլն․․․ որևէ մեկը չպիտի իլյուզիա ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է», - ընդգծել է վարչապետի թեկնածուն։

Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 8-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---