ՊՆ․ Բանակի հայտարարությունները ներքին իրավիճակի հետ կապ չունեն, սահմանին լարվածություն կա

ՊՆ․ Բանակի հայտարարությունները ներքին իրավիճակի հետ կապ չունեն, սահմանին լարվածություն կա

PanARMENIAN.Net - Շատ անպատասխանատու էր Հանրապետության հրապարակում հնչած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ ՊՆ հայտարարությանը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 21-ից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:Բացի այդ, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավարևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

Սոցցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև Հրապարակում հանրահավաքվենրի ժամանակ, կասկածի տակ էին դրել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ հաղորդագրության իսկությունը: Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը սկսել էր պարբերաբար տեսանյութեր հրապարակել։

«Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անել հայտարարություն ներքաղական պրոցեսների համար, բացարձակ անարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի համար, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի։ Պատկերացրեք՝ ես անում եմ սուտ հայտարարություն ու իմ սպան, իմ զինվորը տեսնում են իրական իրավիճակը, ինչպե՞ս եմ ես նրանց աչքերի մեջ նայելու», - ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա նշել է՝ սահմանային իրավիճակի մասին տեղեկանալու համար այս օրերին այդպես էլ որևէ զանգ չի ստացել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանինց կամ շարժման այլ անդամներից։

«Կրկնում եմ՝ բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին իրավիճակով։ Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն շարունակում է լարված մնալ։ Լարվածությունը պայմանավորված էր ոչ թե կրակի բարձր ինտենսիվությամբ, այլև՝ կուտակումներո։ Այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը, և մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են ցանկացած գործողություններին հակազդել», - ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---