ՀՀԿ խոսնակը՝ պաշտոնանկությունների մասին. Օրենսդիր մարմինը գործադիրի կցորդը չէ

ՀՀԿ խոսնակը՝ պաշտոնանկությունների մասին. Օրենսդիր մարմինը գործադիրի կցորդը չէ

PanARMENIAN.Net - Պետք չէ խառնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք սպասել ԱԺ-ում բարձր պաշտոններ ունեցող ՀՀԿ-ականների՝ Արա Բաբլոյանի, Արփինե Հովհաննիսյանի հրաժարականին, հայտնում է Aysor.am-ը։

«Ժողովրդավարական երկրներում կա իշխանությունների տարանջատման սկզբունք։ Գործադիր իշխանությունը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը և միանգամայն քաղաքական տրամաբանության մեջ է, երբ մեր գործընկերները հրաժարական են ներկայացնում, որովհետև կառավարության ձևավորման գործընթացում մենք մեզ չենք պատկերացնում, բայց օրենսդիր մարմինը կառավարության կցորդը չէ »,-ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ Էդուարդ Շարմազանովը կամ Արա Բաբլոյանը իրենց ցանկությամբ չեն եկել այդ պաշտոնին, առաջադրել է կուսակցությունը, ընտրել են պատգամավորները։ «Եթե իմ կուսակցությունը առաջարկ ներկայացնի, նույնիսկ ակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, քավ լիցի, ես իմ պաշտոնից ոչ կառչած եմ, ոչ էլ պաշտոնի գերի եմ, որևէ խնդիր չկա, նույն վայրկյանին դիմումս կգրեմ։ Եթե իրենք ուզում են ամեն ինչ իրենց սրտով լինի, իրենց ծրագրով լինի, դրա համար թող գնան արտահերթ ընտրությունների։ Մենք կառավարության կցորդը չենք, որ կառավարությունն ինչ ուզի, մենք էլ անենք»,-ասել է նա։

Անդրդառնալով այն հարցին, որ կուսակցականները շարունակում են լքել ՀՀԿ-ն և ինչպես պետք է խմբակցությունն աշխատի Ազգային ժողովում՝ Շարմազանովն ասել է, որ ՀՀ նորագույն պատմության ընթացքում աննախադեպ քաղաքական բան տեղի ունեցավ. երբ կուսակցությունը զրկվեց իշխանությունից, երբ կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց, կուսակցությունն իր գործունեությամբ ու իր քվեարկությամբ ապացուցեց, որ մեծամասամբ ու հիմնականում միասնական է:

«Բացեք ՀՀՇ-ի պատմությունը, մնացածներինը նայեք: 100 և ավելի հազարանոց կուսակցություն է, որ մի քանի հոգի էլ դուրս գան, դրանից հեղափոխությունը չի տուժի։ Ով գնում է՝ Աստված իր հետ։ ՀՀԿ-ն դեռ անելիք ունի ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, չարաչար սխալվում են»,-ասել է նա։

Շարմազանովը հայտարարել է նաև, որ Հանրապետական կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը չի քննարկել,որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ այդ հարցը դեռ չեն քննարկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---