ՀՀԿ-ն պաշտպանում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:



Նա նշել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածության շուրջ որոշումը ընդունվել է` հաշվի առնելով թեկնածուի կենսափորձը, ինչպես նաեւ այն, որ ՀՀԿ քաղաքական թիմը ծրագրում է իրականացնել լայնածավալ տնտեսական ծրագրեր, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



ՀՀ Սահամանադրության համաձայն, պաշտոնին անցնելու օրը նախագահն ընդունում է կառավարության պաշտոնաթողությունը, ինչից հետո` 10 օրերի ընթացքում, պետության ղեկավարը նշանակում է վարչապետին: Նշանակումից հետո քսանօրյա ժամանակահատվածում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը:



Նշենք, որ ապրիլի 9-ին կայանալու է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---