Վ. Օսկանյան. Բանակցությունները Ղարաբաղի խնդիրը կարգավորելու միակ ուղին է, եւ դրանք պետք է շարունակել

PanARMENIAN.Net - Պետք չէ հույսը կորցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները Ղարաբաղի խնդիրը կարգավորելու միակ ուղին է, եւ դրանք պետք է շարունակել, սակայն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հետեւի բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին:



Խոսելով Հայաստանի խորհրդարանի մտադրության մասին հանդես գալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ` Վարդան Օսկանյանը դրական է գնահատել այդ նախաձեռնությունը: Նրա խոսքերով, լավ կլինի, եթե խորհրդարանը նման կարեւոր պահի հայտարարությամբ հանդես գա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---