Այսօր Հայաստանի ողջ տարածքում բողոքի 8 ակցիա է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր տրամադրված հանրության բողոքի ակցիաները շարունակում են զանգվածային բնույթ կրել եւ ապրիլի 9-ին տարածվել են ողջ Հայաստանով մեկ: Այսօր հանրապետության տարբեր մարզերում զուգահեռաբար անցնում էին միանգամից 8 ակցիաներ: Այդպես, մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցավ սգո ակցիա: Բացի այդ, ընդդիմադիրների մի փոքր խումբ պիկետ էր կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:



Մարտի 1-2-ին զոհվածների հիշատակին նվիրված ակցիա է կատարվել Սյունիքի մարզում: Այդպես, տեղի ժամանակով 14:00-ին շրջանի բնակիչների մեծ մասը որպես սգո նշան մոմեր էին վառել իրենց տների պատուհաններում եւ աշխատատեղերում: Կապանում, Գորիսում, Մեղրիում եւ Սիսիանում բազմամարդ ակցիաների մասնակիցները ծաղկեպսակներ դրցեին զոհվածների հիշտակիան:



Մի քանի հազար քաղաքացիներ սգո հագուստներով, ժապավեններով եւ ծաղկեպսակներով հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան հրապարակի մոտ` հարգելու համար մարտի 1-2 զոհվածների հիշատակը: Ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության կանչել մարդկանց մահվան համար մեղավորներին, ինչպես նաեւ ազատ արձակել ընդդիմադիրներին, որոնց իրենք քաղբանտարկյալներ են համարում: Հայ կումունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծավալվեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, ծաղիկներ դրվեցին, մոմեր վառվեցին, խունկ ծխեցին: Սգո ակցիային ժամանեցին նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ Հայաստանի նախագահության նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նրանք հայտարարեցին, որ իրենց ժամանումը քաղաքական ակցիա չէ, նրանք եկել են զուտ մարդասիրական դրդումով` հարգելու զոհերի հիշատակը: Կարապետյանը հավելել է, որ իշխանությունները պետք է մարդասիրություն դրսեւորեին եւ երդման արարողությունը չանցկացնեին այդ օրը: Այսօր լրանում է այդ ողբերգական իրադարձությունների 40-րդ օրը:



Մեկ ժամից հրապարակ ժամանեց Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը, որը բանակցելով հավաքվածների, մասնավորապես, նախկին իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, խնդրել է բոլորին ցրվել: Մերժում ստանալով, աստիճանաբար ակցիայի անցկացման վայրում կենտրոնացած ոստիկանները հատուկ համազգեստով սկսեցին դուրս մղել հավաքվածներին հրապարակից: Հանրահավաքին խանգարեց նաեւ ուժեղ տեղատարափ անձրեւը: Ակցիայի կազմակերպիչները խնդրեցին բոլոր կողմնակիցներին ցրվել, սակայն հանդիպել մի քանի ժամից Հանրապետության հրապարակում, որտեղ կայանալու են տոնական միջոցառումներ, այդ թվում նաեւ Օդագնացության միջազգային փառատոնի բացումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ այսօր, ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---