Լևոն Արոնյանը Norway Chess Classic-ում հաղթել է Մամեդյարովին 2 հունիսի 2018 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 4-րդ տուրի արդյունքները. աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, Վիշվանաթան Անանդը՝ Ուեսլի Սոյի հետ: Չինացի Դին Լիժենը չի մասնակցել Ֆաբիանո Կարուանայի հետ հանդիպմանը ոտքի կոտրվածքի պատճառով՝ նա կարող է դադարեցնել մասնակցությունը մրցաշարին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 3 միավորով: 2-րդ տեղում Կարյակինն է 2,5 միավորով, որին հաջորդում են Նակամուրան, Անանդը, Սոն, Արոնյանը՝ 2-ական միավորով: Մամեդյարովը, Դին Լիժենը, Վաշիե-Լագրավը՝ 1,5-ական միավոր ունեն: Աղյուսակը եզրափակում է Կարուանան 1 միավորով: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |