Ինչ է կատարվել հունիսի 3-ին Արցախում. Քրոնիկա (վիդեո)

Ինչ է կատարվել հունիսի 3-ին  Արցախում. Քրոնիկա

PanARMENIAN.Net - Արցախում հունիսի 3-ին շարունակվել են բողոքի ցույցերը՝ պայմանավորված հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպով, երբ ԱԱԾ աշխատակիցները Ստեփանակերտում ծեծի են ենթարկել 2 քաղաքացու: Օրվա ընթացքում համացանցում է հայտնվել է վեճի տեսագրությունը:

ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ցուցարարները պահանջել են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների, ընդհուպ մինչև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականները:

Նույն օրը ցուցարարներին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ասել էր, որ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ:

Ստեփանակերտի իրադարձություններին անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ասելով, որ «այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում»:

Հունիսի 3-ի երեկոյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների: Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

«Զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Հունիս 4-ին արցախյան զարգացումների վերաբերյալ հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը:

«Հայաստանի իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել ու շտապ պատվիրակություն ուղարկել Արցախ», -ասել է նա՝ հավելելով, որ միջադեպի մասնակից ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը մեծ է եղել Ապրիլյան պատերազմի ընթացքում:

Ավելի վաղ, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---