Norway Chess Classic . Արոնյանը կիսում է 5-րդ տեղը 7 հունիսի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 8-րդ տուրին չի մասնակցել՝ դա նրա հանգստի օրն էր: Այժմ նա կիսում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 7-ևդ տուրից եհտո Արոնյնաը կիսում էր 1-ին հորիզոնականը: 8-րդ տուրի արդյունքները. Անանդ-Կարուանա՝ 0:1, Նակամուրա-Կարյակին՝ 1:0, Կարլսեն-Մամեդյարով, Սո-Վաշիե Լագրավ՝ ոչ ոքի: 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի 1-4 տեղերը կիսում են Կարլսենը, Սոն, Նակամուրան և Կարուանան՝ 4-ական միավորով: Անանդը, Արոնյանը և Մամեդյարովը 3,5-ական միավոր ունեն և կիսում են 5-7-րդ տեղերը: Կարյակինը 3 միավորով 8-րդն է, Վաշիե-Լագրավը 2,5 միավորով՝ 9-րդը: 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |