Մխիթարյան. Ինձ մեծ գումար էին առաջարկում ՌԴ առաջնությունում խաղալու համար12 հունիսի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել ռուսական ակումբներից մեկը: Ըստ նրա, նրան «մեծ փողեր» էին առաջարկում Ռուսաստանում: «Ես, հավանաբար, կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել ծնողներիս և բարեկամների շրջապատում, ընդհանրապես չլարվել, երկրից երկիր չգնալով: Բայց, ինձ թվում է, յուրաքանչյուր մարդ պետք է երազանք ունենա: Ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի: Եվ ֆուտբոլը բացառություն չէ: Եթե աշխատում ես, եթե ձգտում ես ավելի ու ավելի լավը լինել, փողերը չեն փախչի: Ես երբեք վաստակելու համար չեմ խաղացել ֆուտբոլ: Երբ «Շախտյորում» էի հանդես գալիս, ինձ այն ժամանակների համար հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստանի առաջնությունում խաղալու համար: Ես հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ Եվրոպայում խաղալ, և այստեղ գլխավորը փողը չէ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Sportbox.ru-ն: Անգլիայի առաջնության վերջին խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 26 հանդիպման, 3 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |