ՀՀԿ․ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիաների հերթական ահազանգ է16 հունիսի 2018 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Հայատանի Հանրապետական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնել կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ու հայտարարել, որ այն տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Կուսակցությունը որակում է տեղի ունեցածը որպես «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ»: «Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։ Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար», - նշվում է կուսակցության հայտարարությունում: «Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար», - ասվում է հայտարարությունում։ Մանվել Գրիգորյանը ձերբայալվել է հունիսի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած մի շարք խուզարկություններից հետո՝ զենքի ապօրինի շրջանառության հետ առնչվող ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |