«Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության 4-րդ փուլը կանցնի Հայաստանում օգոստոսի 1-5-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման սկզբում Վ.Սեմերիկովը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ողջունեց հյուրին` հույս հայտնելով, որ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի իր պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի եւ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ինչպես նաեւ իրականացված բանակաշինական միջոցառումների վերաբերյալ: Անդրադառնալով ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը: Ի դեպ, այս զորվարժության 4-րդ փուլը` մարտական կրակի կիրառմամբ, կանցկացվի Հայաստանում` օգոստոսի 1-5-ը:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական եւ ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական` 5-րդ նիստի օրակարգային հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---