ՄԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի27 հուլիսի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված անդամ պետությունների անդամավճարների թերի մուծումների հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը անդամներին ուղղված ուղերձում: «Մեր պահուստները երբեք այսքան ցածր մակարդակում չեն եղել տարվա այս շրջանում»,-ներկայացրել է իրավիճակը Գուտերիշը, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, հունիսի վերջին ՄԱԿ բյուջեում 139 մլն դոլար պակասուրդ կար: Գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նման կազմակերպությունը չի կարող սնանկության սպառնալիքի ենթարկվել՝ կոչ անելով վճարել գումարները: ՄԱԿ անդամ 139 անդամից հուլիսի սկզբի դրությամբ անդամավճարները մուծել էր 112-ը, ընդ որում ամենամեծ դոնորը՝ ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում ՄԱԿ բյուջեի 22 տոկոսը, դեռ չի փոխանցել անհրաժեշտ գումարը: ԳԴՀ-հ, հակառակը, գումարը վճարածների թվում է: Խոշորագույն դոնորներից են նաև Ճապոնիան ու Չինաստանը: 5,4 մլրդ դոլար կազմող ՄԱԿ 2018-19թթ. բյուջեն հավանություն էր ստացել 2017-ի դեկտեմբերին: Այդ գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք ՄԱԿ-ը ծախսում է խաղաղապահ գործողությունների վրա՝ այդ բյուջեն կազմում է մոտ 6,7 մլրդ դոլար 2018-19-ի համար: Խաղաղության աջակցության գործողությունների ֆինանսական տարին տևում է հուլիսի 1-ից հունիսի 30-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |