Բալայան. ՀԱՊԿ գործընկերների հետ ակտիվ քննարկվում է Խաչատուրովի փոխարինումը

Բալայան. ՀԱՊԿ գործընկերների հետ ակտիվ քննարկվում է Խաչատուրովի փոխարինումը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

«Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը։

Նա հավելել է, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ «Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է», - ասել է Տիգրան Բալայանը։

Մինչդեռ ավելի վաղ Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղումով կոշտ արձագանք էր տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։ «ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։

ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի վերաբերյալ հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները Երևանում անարդյունավետ են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---