Փաշինյան. ՀՀԿ-ն՝ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել22 օգոստոսի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` երկրի «ներքաղաքական իրավիճակով մտագոհ լինելու» հայտարարությանը, ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը: «Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը՝ տարբերակ տեսնու՞մ է, որ Ազգային ժողովում ընտրությունների ընթացքում վարչապետ ընտրվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Փաշինյանն արձագանքել է, որ նման տարբերակ չի տեսնում: «Պարզապես ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր` «մտահոգ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |