Վարչապետ. Հեղափոխությունից հետո միջազգային կառույցների հետ քննարկվել է անցումային արդարադատությունը

Վարչապետ. Հեղափոխությունից հետո միջազգային կառույցների հետ քննարկվել է անցումային արդարադատությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են անցումային արդարադատության համակարգի մեխանիզմները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վարչապետն ասել է, որ անցումային արդարադատությունը ամբողջ աշխարհում ընդունված գործիք է:

«Իրավապահ մարմինները զեկուցում են, որ որոշ նախկին պաշտոնյաների հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են, իսկ այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու և դրանք վերադարձնոելու համար»,- ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ շարունակում է չմիջամտել դատական իշխանության գործերին, սակայն չի հանդուրժելու այն դատավորներին, ովքեր փորձելու են առաջ շարժվել կողմնակի ազդեցություններով և կաշառքով:

«Ես ասել եմ, որ այն դատավորները, ովքեր կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք կողջունենք նրանց, սակայն բառացի ասել եմ, որ «վայը եկել-տարել» է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն դատական համակարգն այլ ուղղությամբ տանել: Ես ասում եմ` չեմ միջամտելու ձեր գործերին (դատավորների-խմբ.), սակայն, եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, դա չի լինելու»,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---