Թուրք պատմաբանների հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, պետք րէ լուրջ ընդունել

PanARMENIAN.Net - Թուրք պատմաբանների հայտարարությունները, մասնավորապես, Թուրքական պատմական միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուի խոսքերը Հայոց ցեղասպանության փաստերի «կեղծման» մասին, չարժէ լուրջ ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Իբր իրենց մոտ եղած փաստաթղթերի մասին պնդումները Թուրքիայի հերթական քարոզչական հնարքն է: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դրվում: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության կեղծումը ապացուցող փաստաթղթերին, որոնք, ըստ Խալաչողլուի, հավաքվել են տարբեր երկրներից, ապա դա եւս սուտ է: Կան գերմանական, բրիտանական եւ ամերիկյան արխիվների փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում: Իսկ ընդհանրապես, Յուսիֆ Խալաչողլուն Օսմանյան շրջանի լավ մասնագետ է, եւ նա Թուրքիային ավելի մեծ օգուտ կբերեր, եթե զբաղվեր այդ շրջանի հետազոտությամբ»,- ասել է Սաֆրաստյանը:



«Թուրքական պատմական հասարակությունը 100 հազար արխիվացված փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն չի իրականացվել օսմանյան թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին»,- հաղորդել է միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Խալաչողլուն նշել է, որ Թուրքական պատմական միությունը նյութեր եւ տեղեկատվություն է հավաքել տարբեր երկրներից, հաղորդում է 1news.ru-ն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---