ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ժոել Բութրուն այսօր ստորագրել են փաստաթուղթ` երկրի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ: Ինչպես ստորագրման արարողությանը հայտարարել է Կարեն Ճշմարիտյանը, 50 հազար դոլար արժողության ծրագիրը ենթադրում է փորձագիտական գնահատում, Հայաստանի ապագա տնտեսական զարգացման նախագծում եւ ամբողջովին միահունչ է աղքատության նվազեցմանը վերաբերող ռազմավարական ծրագրի հեռանկարներին: Նախարարի խոսքերով` ինտեգրացումը միջազգային շուկա բարենպաստ է անդրադառնում Հայաստանի տնտեսության զարգացման վրա, սակայն ունենում է նաեւ բացասական ազդեցություն, մասնավորապես, միջազգային շուկայում գների իջեցման արդյունքում: «Ծրագրի հիմնական խնդիրն է տնտեսության այնպիսի ուղղության մշակում, որն ուղղված կլինի միջազգային զարգացման բացասական հեռանկարների նվազմանը եւ դրանցից մաքսիմալ պաշտպանմանը»,-ասել է Ճշմարիտյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---