Ուրիխանյանը բացատրություն կպահանջի ԱԺ-ից աղմկահարույց նախագծի քվեարկության վերաբերյալ կեղծ տեղեկատվության համար

Ուրիխանյանը  բացատրություն կպահանջի ԱԺ-ից աղմկահարույց նախագծի   քվեարկության վերաբերյալ կեղծ  տեղեկատվության համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 2-ի երեկոյան խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց «հակահեղափոխական» նախագծի վերաբերյալ:

Ըստ նրա՝ քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ, քանի որ Սանկտ-Պետերբուրգում գտնվող պատգամավորը նախագծին կողմ լինելու մասին գրություն է թողել, երբ դեռ դրա մեջ լրացված չի եղել աղմկահարույց դրույթը, որը հապճեպ մտցվել է օրինագիծ դրա՝ միայն երկրորդ ընթերցման ընթացքում:

«Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայր կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել», - ասել է պատգամավորը:

Բանն այն է, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծում խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող դրույթն ավելացրել են երկրորդ ընթերցմանը նախորդող օրվա ուշ երեկոյան՝ նախապես հստակ մտադրություն ունենալով այն արագ անցկացնել:

ՀՀԿ-ական պատգամավորների այդ գործելաոճը քննադատել է նաև հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, քանի որ կառավարությունը ուշ երեկոյան ստանալով գրությունը, չի հասցրել եզրակացություն անել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---