«Սասնա ծռերը» մտահոգված են Փաշինյանի մեղմ մարտավարությամբ

«Սասնա ծռերը» մտահոգված են Փաշինյանի մեղմ մարտավարությամբ

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած «մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ»: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում:

«Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված այսպես կոչված սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում:

Միակամ և գերիշխան (սուվերեն) ժողովրդի կամքն է իրական և կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով և կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որևէ հնարավորություն, այլև պետությունը շատ կարճ ժամկետում և արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից և ոտք կդնի զարգացման ուղու վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունը կոչ է անում «անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը և համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ»:

Հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծում խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող դրույթն ավելացրել են երկրորդ ընթերցմանը՝ նախապես հստակ մտադրություն ունենալով այն արագ անցկացնել: Փոփոխությունը քվեարկությամբ ընդունվել է, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել ԱԺ մոտ: Նրա կոչին հազարավոր մարդիկ են արձագանքել: Հենց հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ազատել է աշխատանքից ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից բոլոր նախարարներին ու մարզպետներին, որից հետո բանակցություններ է վարել ԱԺ շենքում արգելափակված պատգամավորների հետ:

Դուրս գալով մարդկանց մոտ՝ Փաշինյանն ասել է, որ առաջիկայում հրաժարական կտա, սակայն կշարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի վերջում կամ դեկտեմբերի սկզբին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---