Շարմազանով. ԱԺ գործերին միջամտելով՝ բռնաբարում են Սահմանադրությունը 3 հոկտեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «չի կարելի սպառնալիքներով ու ճնշումներով միջամտել ԱԺ աշխատանքներին, անկախ նրանից, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին քանի մարդ է կանգնած, քանի որ սրանով մենք բռնաբարում ենք Սահմանադրությունը»: «Ինձ համար ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, և եթե նա հրաժարական է տալիս, գնում են համապատասխան զարգացումներ», - ասել է նա: Շարմազանովը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պետք է ժամանակ անցնի, որ քաղաքական ուժերը պատրաստվեն ընտրությունների, իսկ երեկ ասում էր, որ պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին: Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |