Քոչարյան. Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի չի գնա

Քոչարյան. Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի չի գնա

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, եթե ինչ-որ շրջադարձ էլ անի արտաքին քաղաքականության ոլորտում, ապա միայն մեղմ տարբերակով:

«Մեր իրավիճակում բարդ է փոխել մոտեցումները: Մենք կոնկրետ ռազմաքաղաքական դաշինքի (ՀԱՊԿ, խմբ.) անդամ ենք և դրան տեսանելի այլընտրանք չկա: Կարծում եմ, եթե լինեն էլ էլ որոշ շրջադարձեր, ապա դա կարվի շատ մեղմ ձևով, ինչ-որ ժամանակային ինտերվալի հաշվարկով»,-ասել է Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Քոչարյանը կարծում է, որ նախկինում Փաշինյանը ծայրհեղական մոտեցումներ ուներ քաղաքականության մեջ: «Բայց մի բան է լինել ընդդիմություն և խոսել այն մասին, որ ռազմակայանը պետք է դուրս բերվի Հայաստանից, պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին և այլն: Բայց այլ բան է, երբ դու անմիջական պատասխանատվություն ես կրում անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Դու սկսում ես ավելի ռեալ նայել, թե ինչ ես անելու,-հավելել է Քոչարյանը:

Ըստ նրա, այլ հարց է, թե որքանով է դա անկեղծ: «Եթե դու 20 տարի այլ կերպ ես մտածում և վստահ էիր, որ իրավացի ես, ակնհայտ է, որ մի օրում չես փոխելու հայացքներդ 180 աստիճանով»,-ասել է նախկին նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե տեսնում է նա արդյոք Ռուսաստանից հեռանալու փորձեր, Քոչարյանը կատակել է. «Վերջերս Comedy club-ը հետաքրքիր տեսարան ցույց տվեց Երևանում, երբ մի քանր երկրներ քննարկում են իրենց հարաբերությունները: Շատ դիպուկ և հումորով նկարագրված էր այն, ինչ հիմա է կատարվում և այն, ինչ, հավանաբար, լինելու է առաջիկա 2-3 տարում,-ասել է Քոչարյանը:

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր դաշտում, կասկածի տակ էր դնում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությա նպատակահարմարությունը, սակայն, վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց, որ դա բխում է ՀՀ շահերից: Նա նաև հայտարարել է, որ նոր իշխանությունները ոչ մի կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ չեն անելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---