Մելիքյան. Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը նորարար-փորձարարական արվեստ է

Մելիքյան. Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը նորարար-փորձարարական արվեստ է

PanARMENIAN.Net - Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնում, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը նորարար-փորձարարական արվեստի դրսևորում է։

«Սահմանադրությունը իրավունքի մասին է, իսկ իրավունքը՝ ողջամտության ու տրամաբանության։ Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը՝ ի հակակշիռ իմաստային մոտեցման։ Դա վատ ուղերձ է, քանի որ մտավախություն է ստեղծում առ այն, որ նույն մարդիկ նույն իրավամտածողությունը կդրսևորեն նաև շատ ավելի կարևոր՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում»,-ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Մելիքյանը նշել է նաև, որ դա վատ ուղերձ է հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից:

Հոկտեմբերի 24-ին մեկնարկել է ԱԺ նիստը. գրանցվել է 61 պատգամավոր:Նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը. միակ թեկնածուին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը:

Համաձայն Նիկոլ Փաշինյանի ծրագրի, խորհրդարանը երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրի, որից հետո ԱԺ-ն օրենքի ուժով կարձակվի. դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---