Փաշինյան. ԱԺ պատգամավորը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործով, կալանավորվելու է24 հոկտեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պատգամավորներից մեկը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն բնույթի քրեական գործով: «ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ կա, որն արդեն 100%-ով ապացուցված է: Արդեն երկու ամիս է՝ պաշտոնական մի թղթի ենք սպասում, որը ստանալուն պես պատգամավորին կալանավորելու ենք: Բայց արդեն երեք ամիս է՝ չենք կարողանում այդ թուղթը ստանալ. այն նաև կապված է օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչության հետ», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, այդ գործընթացում կա նաև տվյալ երկրում ՀՀ դեսպանատան թերացման հարցը: Փաշինյանը չի բացառել նաև, որ այդ պատգամավորը լավ կապեր ունի այդ երկրում: «Անընդհատ ձգում են այդ պատասխանը, լավ, կարող են մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ, բայց այդ պատգամավորը, միևնույնն է, կալանավորվելու է: Այդ գործն իր թելերով տանելու է դեպի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասել է Փաշինյանը: 2018 -ի ամռանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |