ՀՅԴ-ն առանձին կմասնակցի արտահերթին «որպես ընդդիմություն»

ՀՅԴ-ն առանձին կմասնակցի արտահերթին «որպես ընդդիմություն»

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք ունենք մեր ասելիքը, մտահոգությունները: Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում, և այդ առումով որպես ընդդիմություն մասնակցելու ենք ու ներկայացնելու ենք ժողովրդին մեր մոտեցումներն ու ասելիքները: Դաշնակցությունն առանձին է գնացել ընտրություններին միշտ, այն քաղաքական դաշտում ունի իր առանձնահատկությունները և գերադասում է այս անգամ էլ առանձին մասնակցել ընտրություններին», - ասել է Ռուստամյանը:

Ավելի վաղ խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---