Վիգեն Սարգսյան. Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին արդյունքները մտահոգում են27 հոկտեմբերի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. ըստ նրա, դրա առաջին արդյունքները մտահոգիչ են։ «Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ», - գրել է Սարգսյանը՝ հավելելով, որ հասկանալի չէր, թե ինչու վարչապետն ի պատասխան դրան չի կրկնել Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Սարգսյանն առանձնացրել է Բոլթոնի այցի հիմնական եզրահանգումներ։ «Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլև ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը և դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը: Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն և նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել: Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն և անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին», - գրել է Սարգսյանը։ Սարգսյանը նկատում է, որ Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն է արվել առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ: «Դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»: Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում», - ասել է նա։ Հայաստան այլցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»: «Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |