ԲՀԿ նախընտրական ցուցակը Ծառուկյանն է գլխավորելու

ԲՀԿ նախընտրական ցուցակը Ծառուկյանն է գլխավորելու

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու իր ղեկավարած կառույցի նախընտրական ցուցակը, ինքն էլ կազմելու է: Այդ մասին հայտնի գործարարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ չգիտի նոր խորհրդարանում ընդդիմություն կլինի, թե կոալիցիա, հայտնում է Aysor.am-ը։

«Ես նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել, ուզում եմ երկիրը զարգանա, որն իմ ժողովուրդն ուզի, ես դրա կողմնակիցն եմ։ Անձնական շահ չունեմ։ Եթե այսօր ամեն մեկն ուզում է, ժողովրդի անունն օգտագործելով, ի հայտ գա, ապա Ծառուկյանն իր գործով է ապացուցել», - ասել է նա։

Ծառուկյանը նաև նշել է, որ ինքն է գլախվորելու նախընտրական ցուցակը:«Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմելու եմ։ Դեռ մտածում եմ՝ ոնց կազմել, ոնց անել, որ փոփոխություններ լինեն», -ասել է նա։

Ծառուկյանը չի բացառել նաև, որ ԲՀԿ նախընտրական ցուցակում կարող են ընդգրկվել իր փեսաները: Պատասխանելով համապատասխան հարցին՝ նա ասել է. «Իրենք բոլորն էլ սեփականատերեր են։ Իրենք այն երիտասարդներն են, որ ասում են՝ ապագան մեր երիտասարդներինն է։ Եթե իրենք ցանկանան, ժողովուրդը ցանկանա, ուրեմն այդ հարցում կմտածենք», հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինքը խորհրդարանում շարունակում է ամենաշատ բացակայած պատգամավորը մնալ՝ Ծառուկյանն ասել է. «Ցանկացած օրենք ընդունելուց քննարկում եմ, համաձայնություն տալիս եմ։ Ցանկացած օրենք, ցանկացած խնդիր խմբակցությունում մենք քննարկում ենք, բոլորի վրա աշխատում ենք»։

Ավելի վաղ խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---