Երևանի ավագանու 5 անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու 5 անդամ հրաժարվել է մանդատից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկած ավագանու նիստում հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» դաշինքի 5 անդամ հրաժարվել է մանդատից: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասել է, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-ասել է Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցել է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---