Հրաչյա Թաշչյանը՝ ՀՀ վարչապետի օգնական

Հրաչյա Թաշչյանը՝ ՀՀ վարչապետի օգնական

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրաչյա Թաշչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-Gov.am կայքում:

Հրաչյա Թաշչյանը մինչև այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---