19-ամյա Մբապեն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ 6 նոյեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Քիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն ըստ վերլուծական CIES Football Observatory ընկերության: Ընկերությունը Մբապեին գնահատել է 216,5 մլն եվրո: Երկրորդ տեղում է անգլիացի Հարիի Քեյնը «Թոթենհեմից»՝ 197,3 մլն եվրո; Եվ երրորդը Մբապեի թիմակից բրազիլացի Նեյմարն է 197 մլն եվրոյով: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վեցերորդն է՝ 170,6 մլն եվրոյով, հայտնում է Lenta.ru-ն: CIES Football Observatory-ի վերլուծաբանները ֆուտբոլիստներին գնահատելիս բացառիկ ալգորիթմ են օգտագործում: Հաշվի է առնվում տարիքը, դիրքը, ելույթներն ակումբային և ազգային մակարդակում (դաշտում լինելու հաճախականությունն ու գոլերը), ակումբների և հավաքականների հաջողությունները, առաջնության մակարդակը: ՊՍԺ-ն գնել է Մբապեին 180 մլն եվրոյով: 2017/2018 խաղաշրջանը նա անցկացրել է փարիզյան ակումբում վարձակալության հիմունքներով, իսկ 2018-ի ամռանն արդեն դարձել է հիմնական խաղացող: Հարձակվողը աշխարհի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականում: Մբապեն ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը: Մրցաշարում վաստակած 550,000 եվրոն նա բարեգործությանն է ուղղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |