Հակոբ Մկրտչյանն արծաթ է նվաճել ծանրամարտի ԱԱ-ում 7 նոյեմբերի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) ՀՀ պատվիրակության հաշվին առաջին մեդալն է նվաճել: Հրում վարժությունում 205 կգ արդյունքով նա գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:Մինչ այդ Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը (71կգ) գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը /(59 կգ) ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը (81կգ) պոկում վարժությունում չկարողացավ սանձել պատվիրած նախնական քաշը (171կգ), 0 ստացավ և ձեռնունայն հեռացավ ասպարեզից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Նոյեմբերի 7-ին առաջնությունում Հայաստանից մասնակիցներ չկան:Վաղը մրցահարթակ կելնի Տաթև Հակոբյանը (81 կգ)։ Նոյեմբերի 9-ին հանդես կգան Արփինե Դալալյանը (+ 87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109կգ):Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային (+ 109 կգ) Գոռ Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |