Արշակ Սադոյանը չի կարողացել ընտրությունների համար փող հավաքել հաշվեհամարը սխալ գրելու պատճառով

Արշակ Սադոյանը չի կարողացել ընտրությունների համար փող հավաքել հաշվեհամարը սխալ գրելու պատճառով

PanARMENIAN.Net - Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը» չի կարողանա մասնակցել ընտրություններին բանկերից մեկում բացված հաշվեհամարում տեղ գտած սխալի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ֆեյսբուքահայեր, մեր մեղքով մի շատ ցավալի սխալ է կատարվել: Հայրենակիցներին ուղղված աջակցության մեր կոչի մեջ հաշվեհամարը սխալ է գրվել: 8-րդ նիշից հետո չգրված այդ 1 թիվը մեր վրա շատ թանկ նստեց և նաև այդ պատճառով մենք չկարողացանք հավաքել այս կեղտոտ ընտրական օրենքով սահմանված ընտրական գրավի գումարը»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է նաև, որ դրականն այն է, որ բանկում այդ սխալ համարով հաշվեհամար չկա և բոլոր աջակիցներն իրենց գումարները հետ կարող են ստանալ:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը հիմնվել է 2001-ին՝ անջատվելով ԱԺՄ-ից: Կուսակցության հիմնադիրն ու նախագահն Արշակ Սադոյանն է: ԱԺԴ-ի հիմնադիրներն իրենց նպատակը հռչակեցին իշխանական համակարգում արմատական փոփոխություններ կատարելը, ծրագրային պետություն ստեղծելը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---