Դահուկորդ Միքայելյանը 2-րդ ոսկին է նվաճել Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում

Դահուկորդ Միքայելյանը 2-րդ ոսկին է նվաճել Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում

PanARMENIAN.Net - 19-ամյա Միքայել Միքայելյանը Աշոցքից մինչև 20 տարեկանների շարքում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում տեղի ունեցած դահուկավազքի միջազգային մրցաշարում: Միքայելյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 15 կմ մրցատարածությունում ազատ ոճում:

Իսկ մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում նա եզրափակել է «հրաշալի յոթնյակը» և վաստակել 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի Թադևոս Պողոսյանը 21-ն էր (93, 25 միավոր), վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր (164,12): Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։

Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում:

Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, հայ մարզիկների մասնակցությամբ Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---