Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքների ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հիմնահարցին

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 9-րդ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական կողմը նիստին մասնակցում էր միջգերատեսչական պատվիրակությամբ, որը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



Ծավալված քննարկումներում ՀՀ-ԵՄ համագործակցության քաղաքական խնդիրները ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Եվրոպական կողմը կոմիտեի աշխատանքներին մասնակցում էր Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ խորհրդի, ԵՄ նախագահության ներկայացուցչիներից բաղկացած պատվիրակությամբ, որը գլխավորում էր Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդը:



Նիստի առանձնահատկությունն այն էր, որ այն ամփոփել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացը, որի վերաբերյալ գնահատականները զետեղվել էին Եվրոպական հանձնաժողովի կազմած Առաջընթացի զեկույցում: Այս տեսակետից ԵՀՔ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքը կենտրոնական տեղ էր զբաղեցնում նիստի օրակարգում:



Համագործակցության կոմիտեի աշխատանքների ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության ամբողջ շրջանակը. հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Քննարկումների արդյունքում կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը փոխադարձ աջակցությամբ շարունակելու Գործողությունների ծրագրի լավագույնս իրականացումը:



Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ քաղաքական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը, առեւտրին, հարկային եւ մաքսային ոլորտներին, տեխնիկական աջակցությանն առնչվող խնդիրներ:-0-
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---