Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթանակ է տարել և ոսկե մեդալ նվաճել Մոսկվայում ընթացող Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտում:

Նա հավաքել է 84,500 միավոր:

Երկրորդն է դարձել ճապոնացի Տեպպի Միվան, երրորդը՝ ռուսաստանցի Դմիտրի Լանկինը, գրում է Championat.com-ը:

Թիմային բազմամարտում առաջինը ճապոնացիներն էին: Երկրորդ հորիզոնականում է «Դինոմո» թիմը, իսկ երրորդում՝ Ռուսաստանի թիմը:

Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան սպորտային մարմնամարզության միջազգային հոբելյանական 25-րդ մրցաշարն անցել է Մոսկվայում դեկտեմբերի 12-13-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---