ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ելնում է երկու կողմերի շահերից եւ ուղղված չէ որեւէ երկրի դեմ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոն Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, որը կայացել է «ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքերով, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցում են, ելնելով սեփական շահերից, եւ երկկողմանի հարաբերությունների զարգացումը իրականացվում է առանց արտաքին ազդեցության: Ինչպես նշել է Ժան Ֆրանսուա Բյուրոն, Դաշինքը չի խառնվում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների հարաբերություններին եւ այն երկրների գործերին, որոնք ցանկանում են դառնալ կազմակերպության անդամ, այլ աջակցում է դրանց համագործակցության հաստատմանը: «Ռուսաստանը չպետք է անհանգստանա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման առումով, քանի որ այդ համագործակցությունը սպառնալիք չի ներկայացնում: ՆԱՏՕ-ն անգամ կոչ է անում Վրաստանին բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ժան Ֆրանսուա Բյուրոն:



Ուսանողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը պատմել է Դաշինքի գործունեության մասին, ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---