«Էդմոն ջան, մի՛ ուրացիր». ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը թափ է հավաքում17 դեկտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին ակնարկել է ոմն Գևորգի մասին, որը, ըստ Ծառուկյանի, օգնել է Մարուքյանին 2012 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ծառուկյանի նշած անձը վանաձորցի մարզիկ Գևորգ Շահինյանն է: Ավելի վաղ էլ Էդմոն Մարուքյանը ասել էր, որ Գևրոգը իր ծառայակից ընկերն է: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շահինյանը պատմել է, որ 2011 թվականից ինքը ԲՀԿ անդամ է: «2012 թվականին ԱԺ ընտրություններից առաջ Մարուքյանը խնդրել է, որ իրեն աջակցեմ, մի անգամ չի եղել, մի քանի անգամ է եղել: Ես էլ ասել եմ, որ եթե ուզում ես քեզ օգնեմ, պետք է իմ կուսկացության ղեկավարի հետ հանդիպեմ խոսեմ, որ մենք կարողանանք էլ ավելի մեծ ռեսուրսներով օգնենք», - ասել է նա՝ նշելով, որ Ծառուկյանը համաձայնվել է կուսակցության ռեսուրսներով օգնել Մարուքյանին: Ըստ Շահինյանի, Մարուքյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ ընտրություններից հետո, եթե ընտրվի, նրանք միասին գնալու են Ծառուկյանի հետ հանդիպման: Վանձորցի մարզիկը պատմել է, որ Ծառուկյանն ինքն է հրաժարվել Մարուքյանի հետ հանդիպելուց՝ ասելով՝ «ինքը մեզ պետք չի»: Վերջում նա հորդորել է Մարուքյանին՝ «Էդմոն ջան, մի՛ ուրացիր»: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմակիցների՝ իր ուժի դեմ սկսած «այլանդակ հակաքարոզչությանը»: «Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են», - ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |