ՄՅՈւ-ն գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակել19 դեկտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին՝ դա նորվեգացի Ուլե Գուննար Սուլշերն է: Սուլշերի հետ պայմանագիրը գործելու է մինչև ընթացիկ խաղաշրջանի ավարտը, քանի դեռ ակումբը «մշտական գլխավոր մարզչի է փնտրում», գրում է «Վեդոմոստին» ակումբի վրա հղումով: Նրան օգնելու են Մայք Ֆելանը, Մայքլ Քարիկը և Քիրան Մաքքենան: Սուլշերը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1996-2007թթ.: Նա նաև ղեկավարել է ակումբի պահեստային թիմը: Մինչ նշանակումը Սուլշերը նորվեգական «Մոլդեի» գլխավոր մարզիչն էր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ: Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու: Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |