Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի համար16 հունվարի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցության» (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կրկին պաշտոնի համար չի առաջադրվելու։ Այս մասին նա հայտարարել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի ընթացքում, որն անցկացվում է Արցախի Հանրապետությունում: Մարգարյանը հայրարարել է, որ կուսակցության ներսում ընդդիմություն կա․ այն «ընդհանուր մթնոլորտից ազդված, ունեցավ պահեր, որ մոռացվեցին մեր կարգն ու ավանդույթները: «Անցած երկար տարիների նրանց պայքարը կենտրոնացած է եղել իմ աձի դեմ, և արդյունքում ստեղծվել է մթնոլորտ, որից մենք չենք շահել», - ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ ելնելով նոր իրողություններից վերադիրքավորվելու կարիք կա, ինչի համար անհրաժեշտ են նաև փոփոխություններ կուսակցության ներսում: Ժողովին ներկա են եղել նաև Արցախի վարաչպետ Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և այլոք: 2018 թվականի դեկտեմբերին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՅԴ-ն առաջին անգամ դուրս մնաց խորհրդարանից՝ չհավաքելով բավարար քանակի քվեներ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |