Ալիև. ՀԱՊԿ-ին անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի հարց դեռ դրված չէ23 հունվարի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարց դեռևս չի դրված: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ հարցը դեռևս քննարկման փուլում չէ»,-ասել է Ալիևը Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, Ադրբեջանն ակնկալում է ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերի լիարժեք իրականացում: «Մենք ռուսական սպառազինության խոշոր գնորդներից մեկն ենք: Որոշ պայմանագրեր, որոնք ստորագրվել են նախորդ տարիներին, դեռևս իրագործման փուլում են: Այսինքն, մենք դեռ ամբողջը չենք ստացել, բայց մեծ մասը ստացել ենք: Ոսւտի, վերջերս հայտարարվեց, որ կողմերը հուսով են, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի կողմից ռուսական զենքի գնումը «շարունակական գործընթաց է: Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |