Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարմանը դեռ շատ եք երանի տալու

Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարմանը դեռ շատ եք երանի տալու

PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարդիկ դեռ շատ են երանի տալու։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, երբ կխոսի՝ ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Երբ գա ժամանակը», հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այդ ժամանակը 2019-ին է։

«Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա և ասելիք ունի, և անելիք քաղաքականության մեջ», - ասել է նա։

Շարմազանովն ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախյան հարցում երբեք խոսք չի եղել միակողմանի փոխզիջումների մասին։ «Մենք խոսել ենք փոխզիջման մասին», - նշել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---