Ավինյանը՝ պարգևավճարների մասին. Բարոյական կողմին պետք է ուշադրություն դարձնենք

Ավինյանը՝ պարգևավճարների մասին. Բարոյական կողմին պետք է ուշադրություն դարձնենք

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների թեմային. նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել հարցի բարոյական կողմը:

Ըստ Ավինյանի, քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա:

«Եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մասնավոր սեկտորին մոտեցնենք, սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր», - նշել է Ավինյանը:

Ավելի վաղ պետական պաշտոնյաների պարգևատրումները աղմուկ են բարձրացրել հանրության շրջանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---