Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն ավարտում է կարիերան

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն ավարտում է կարիերան

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հեռանում է մեծ սպորտից: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես հեռանում եմ բռնցքամարտից: Շնորհակալություն Դոն Քինգին և իր թիմին: Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձևին, բայց ես ավելի երիտասարդ չեմ դառնում: Հիմա, շնորհիվ Դոն Քինգի, ես որպես մարզիչ կաշխատեմ»,-ասվում է բռնցքամարտիկի գրառման մեջ:

Դոն Քինգը հայտնի է որպես «բռնցքամարտի կնքահայր»: Նա հայտնի է դարձել Մայք Թայսոնի վերելքին ու անկմանը իր մասնակցությամբ և մի շարք հայտնի բռնցքամարտիկների փրոմոութերն է եղել:

Վերջին մենամարտում Մարտիրոսյանը պարտություն է կրել աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովենկոյից: Մենամարտը տեղի է ունեցել 2018-ի մայիսին:

Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986-ի մայիսի 1-ին ՀՀ Աբովյան քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Վանեսը 4 տարեկան էր:Նա 41 մենամարտ է անցկացրել, որոնցից 36-ում հաղթել է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---