Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո11 փետրվարի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է ներկայացրել անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումից: Սա առաջին խաղն էր Մխիթարյանի համար 2019-ին, որը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո: «Ուրախ եմ վերադառնալ 2 ամիս անց: Ես կշարունակեմ աշխատել և ամեն հնարավորն անել իմ թիմի համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ում: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի:Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |