97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը

97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II ամուսինը, 97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը: Այդ մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Meduza-ն:

Արքայազնի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 2019-ի հունվարին:

Հունվարի 17-ին արքայազն Ֆիլիպի մեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի 2 ուղևոր կանայք թեթև վնասվածքներ են ստացել: Պատահարից երկու օր անց արքայազնը վարել է մեքենան առանց ամրակապի: Ոստիկանությունը զգուշացրել է նրան նման վարքի անթույլատրելիության մասին:

Արքայազն Ֆիլիպը 97 տարեկան է, սակայն, Մեծ Բրիտանիայում ավտոմեքենա վարելու տարիքային սահմանափակում չկա: 70-ն անց մարդիկ յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է հաստատեն իրենց վարորդական իրավունքը: 2017-ին արքայազն Ֆիլիպը հրաժարվել է հանրային միջոցառումներին մասնակցելուց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---