«Ժառանգությունը» համագումար կանցկացնի![]() 20 փետրվարի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հերթական համագումարը կանցկացնի մարտի 31-ին, Երևանում: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է «Ժառանգության» վարչության փետրվարի 19-ի նիստում: «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները: Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին»,-ասվում է հայտարարության մեջ: Կընտրվի վարչության նոր կազմ և կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը»: «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. 7 գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |