ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կազդարարի բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբը

PanARMENIAN.Net - Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ օգոստոսի սկզբում Մոսկվայում կայանալիք բանակցությունների հիմք կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքը, որն սկսվել է երկու երկրների նախագահների կողմից Սանկտ-Պետերբուրգում հունիս ամսին: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա մոսկովյան բանակցությունները հանդիսանում են այն նոր աշխատանքի շարունակությունը, որը երկու երկրների նախագահները առաջարկել էին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները տարվելու են Մադրիդի առաջարկությունների հիման վրա»,- ասել է Ֆասիեն: Ֆրանսիայի միջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների շարունակությունը կդառնա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---