Էմերի. Մխիթարյանը լավ խաղաց «Ռեննի» հետ հանդիպմանը 9 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեննի» հետ հանդիպումը, որն ավարտվել է 1:3 հաշվով: Լոնդոնցիների մարզիչը պարզաբանել է, թե ինչու է երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեղափոխել պաշտպանի դիրք: «Առաջին հերթին ես նման որոշում կայացրեցի, քանի որ մենք շատ լավ խաղացինք այդ կառուցվածքով «Սաութհեմփթոնի» հետ: Ես ուզում էի, որ հեռացումից հետո, այդ դասավորվածությունը պահպանվի: Երկրորդ խաղակեսում մեզ հարկավոր էին թարմ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանային օգնել գրոհի ժամանակ: Ցավոք, մեզ չհաջողվեց շատ պահեր ստեղծել՝ երկրորդ գնդակն իրացնելու համար: Բայց ես կարծում եմ, որ Մխիթարյանը շատ լավ հանդիպում անցկացրեց: Նա ստիպված էր 40-50 րոպե աջ պաշտպանի դիրքում խաղալ, նա լավ արեց դա»,-ասել է Էմերին, գրում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |