ԱՄՆ պետդեպարտամենտ. Հայաստանի ժողովրդավարական զարգացումը ելնում է հայ-ամերիկյան հարաբերությունների շահերից

PanARMENIAN.Net - «Լարվածությունը Հայաստանում միայն կաճի, եթե հանրապետության իշխանությունները արագ, արդյունավետ եւ էական միջոցներ չձեռնարկեն այն խնդիրների հաղթահարման նպատակով, որոնք ծագել են նախագահական ընտրություններից եւ հետընտրական զարգացումներից հետո»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների հարցով տեղակալ Դեւիդ Կրամերը ԱՄՆ Սենատի Հելսինքիի հանձնաժողովում լսումների ժամանակ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ: Դեւիդ Կրամերը նաեւ ընդգծել է, որ, չնայած նրան, որ հանրության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն կառուցողական երկխոսության մեջ, ամենամեծ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը:



« Հայաստանի ժողովրդավարական զարգացումը ելնում է հայ-ամերիկյան հարաբերությունների շահերից եւ մենք ցանկանում ենք, որպեսզի հանրապետության նոր կառավարությունը աջակցի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Ես կարծում եմ, որ այդ առումով, լուրջ դերակատարություն կարող է ունենալ հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:



Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Դեւիդ Կրամերը նշել է, որ պետդեպարտամենտին անհանգստացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության դրությունը հանրապետությունում: «Իմ հանդիպումների ժամանակ Բաքվի բարձրաստիճան այրերի հետ մենք քննարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք պետք է կատարվեն հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների արագացման համար»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Նա նաեւ նշել է, որ գլխավոր գործոնը ընտրական գործընթացի եւ արդյունքների նկատմամբ վստահության հաստատման հարցում կարող է լինել տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից մոնիթորինգի անցկացումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---