Ծառուկյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Մեզ համար մութ է

Ծառուկյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Մեզ համար մութ է

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար ԲՀԿ-ն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնել խորհրդարանում:

«Դա մեզ համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝ առանձին, բայց դրա համար մենք հրավեր ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար ընդունելի լինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ, Ծառուկյանը նշել է. «Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25 տարի Արցախն առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս ներկա էր հանդիպմանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---